09:16 , 17 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել շուկայական գին՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց մոտ 300 դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ժողովի շրջանակում հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է վերադառնալ Ռուսաստանից 15 մլրդ դոլարի փոխառության գաղափարին:
Իր հերթին ԵՄ-ն հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամը վտանգ չի ներկայացնի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների համար: