01:00 , 17 մայիս, 2014
Ինչպես գիտենք, այժմյան արդիական խնդիրներից մեկն է անտառների ոչնչացումը: Սա արդիական խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայաստանի համար այս խնդիրը կարելի է ասել մի փոքր մեղմ է, քանի որ Հայաստանը անտառաշատ երկիր է, և խնդիրը դեռ ծայրահեղ վիճակում չէ: Հայաստանում այս խնդիրն առաջացավ Սովետական Միության փլուզումից հետո՝ «մութ ու ցուրտ» տարիներին, երբ մարդիկ ունեին ցրտի խնդիր, տաքանալու համար իրականացվում էին ահռելի չափերով անտառահատումներ: Իսկ այժմ արդեն չկա էներգիայի խնդիր, սակայն ծառահատումները ինչ-որ օբյեկտներ կառուցելու համար շարունակվում են: Հաջորդ պատճառը թղթի և կենցաղային մյուս անհրաժեշտ ապրանքների պատճառով իրականցվող ծառահատումներն են. սա խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մյուս բոլոր երկրների համար: Ինչևէ, այժմ երևույթը վերահսկվում է, անտառահատողները տուգանվում են, և մեր բնությունը աստիճանաբար սկսում է «առողջանալ»: Այժմ անդրադառնանք աշխարհի մյուս երկրների անտառներին և նրանց վիճակներին:
1. Կոնգոյի արևադարձային անտառը
Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:
2.Սանդերլենդ անտառը
Մալայզիայի, Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է մեկ անվանմամբ` Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ, սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:
3. Արևելաաֆրիկյան արևադարձային և մերձարևադարձային անտառներ
Այս անտառները ձգվում են Քենիայով, Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:
4. Հիմալայան արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ
Սրանք ձգվում են Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:
5.Հարավային Ամերիկայի Սավանաները
Այս անտառները վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:
6. Մեզոամերիկյան անտառներ
Այս անտառները ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը` կարմիր ծառը:
7. Ատլանտյան չոր անտառներ
Գյուղատնտեսական գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական խնդիրներն են:
8. Ֆիլիպինների անտառներ
Այս անտառների գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:
9. Մադագասկարի արևադարձային անտառներ
Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:
10. Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով: