Մինչև հղիությունը կանանց սնվելը ազդում է երեխայի գեների վրա


23:06 , 16 մայիս, 2014

nphoto13998219311in.am-ը գրում է.

Հղիությունից առաջ կնոջ սննակարգը իր ազդեցությունն է ունենում ապագա երեխայի գեների վրա. այսպիսի եզրակացության են եկել Հիգիենայի և արևադարձային բժշկության լոնդոնյան դպրոցի գիտնականները, գրում է Kedem.ru-ն:

Ուսումնասիրողները հետևել են 170 աֆրիկացի կանանց, ովքեր կլիմայական տարբեր սեզոնների են հղիացել (երաշտի և անձրևների սեզոններին), ինչն էլ արդյունքում ազդել է նրանց սննդակարգերի վրա: Մասնագետները կանանց մոտ հաշվել են տարբեր սնուցող նյութերի մակարդակը, այնուհետև երեխաների ծնվելուց հետո ուսումնասիրել են նրանց ԴՆԹ-ները:

Ինչպես պարզվել է՝ մինչև հղիանալը կնոջ սննդակարգի և ապագա երեխայի գեների միջև ուղիղ կապ է առկա: Ընդ որում, մինչև հղիանալը սննդակարգն ավելի կարևոր է, քան հղիության ընթացքում: Գեներում քիմիական գործընթացների բարենպաստ զարգացմանն աջակցում են В2, В6 և В12 վիտամինները, ինչպես նաև խոլինը, մետիոնինը և ֆոլիաթթուն: Այդ միացությունները առկա են կաթի, կանաչ տերևներով բանջարեղենի, սպիտակուցի մեջ, այդ պատճառով էլ մասնագետները կանանց առաջարկում են հղիանալուց առաջ մեծ ուշադրություն դարձնել սննդակարգում այդ մթերքների առկայությանը: