22:52 , 16 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ՝ շնորհավորել է Արարատի, Կոտայքի և Տավուշի նորանշանակ մարզպետներին և արդյունավետ աշխատանք մաղթել:
Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարությունից՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվել են համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարևորվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու և համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:
Քննարկվել են նաև սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական և մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետներն առաջիկայում համապատասխան տեղեկություններ կտրամադրեն մշակույթի նախարարությանը: Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն սեպտեմբերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ