22:20 , 16 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Մի խումբ ամերիկացի և իտալացի գիտնականները հայտարարել են, որ ի հեճուկս տարածված կարծիքի, կարմիր գինու մեջ պարունակվող ռեսվերատրոլ հակաօքսիդանտը որևէ կերպ չի ազդում մարդու կյանքի երկարակեցության վրա և չի կանխարգելում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն ու քաղցկեղը: Բացի այդ` հակաօքսիդանտ պարունակվում է նաև հատապտուղներում, շոկոլադում, խաղողում և որոշ մրգերում: Այս տվյալները հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:
Նշվում է, որ նախկինում տարածված կարծիքը հերքվել է հետազոտությունների արդյունքում, որոնց ժամանակ թեև ի հայտ է եկել, որ ռեսվերատրոլը դանդաղեցնում է մկների մոտ ծերացման գործընթացը, բայց որևէ կերպ չի անդրադառնում մարդու առողջության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ