Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից օգտագործված «բարեփոխում» հասկացության վերլուծությունը


19:39 , 16 մայիս, 2014

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ «Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է, նրանց բոլոր չակերտավոր բարեփոխումները ուղղված են երկիրը կործանելուն»:
Ես խոստացել էի առանձին առանձին քննել «բարեփոխում», «այս երկիրը», «կործանվում է... կործանելուն» արտահայտությունները:

Ահա՛ վերջին մասը՝ «...բարեփոխում...»: Այստեղ ես լուրջ դժվարություններ ունեի. Կոնկրետ Այս մարդու պարագայում այս բառն ու հասկացությունը կարելի է քննել առնվազն երեք տարբեր հարթություններում: Օրինակ, թեկուզ այն, որ ընդամենը մեկ նախադասությունում Այս մարդը հասցնում է երկու անգամ զուգահեռել ու փոխկապակցել «բարեփոխում» և «կործանում» իմաստները, կամ որ միայն երկրորդ փորձից է հաջողացնում հասկացնել տալ, որ տվյալ համատեքստում ինքը բարեփոխում բառը չակերտներով է օգտագործում  

Շատ հետաքրքիր կլիներ առանձին քննության առնել Այս մարդու վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապես, բայց սա էլ թողնում եմ ընթերցողին: Ի դեպ, շահ հետաքրքիր արդյունքներ եմ խոստանում՝ ինքը հետազոտությունը բարդ չէ, բայց շատ հետաքրքիր է լինելու 

Ես անդրադառնալու եմ այս ամենի սիմվոլիկային: 
Թոշակային համակարգի բարեփոխումը կարևորագույններից մեկն է ցանկացած երկրի համար: Կոնկրետ մեր պարագայում այն, թերևս, կարևորագույնն է հողի մասնավոր սեփականություն սահմանող բարեփոխումից հետո: Սա՝ իր հերթին: 
Մյուս կողմից՝ հայտնի է, որ չկա մի երկիր, որտեղ այս բարեփոխումն առանց ցնցումների անցնի: Այլ երկրների փորձից հայտնի է նաև, որ ցանկացած կառավարություն մեծ ռիսկերի է գնում՝ այս բարեփոխումը նախաձեռնելով: Այլ ձևով ասած՝ այս բարեփոխումը կարող են նախաձեռնել միայն երկրի, պետության համար իրական պատասխանատվություն ստանձնող գործիչներն ու կառավարությունները: Նույն տրամաբանությամբ՝ պատասխանատու ընդդիմությունը որպես կանոն նույնպես պատասխանատվություն է ստանձնում այս բարեփձոխման համար: Այլ երկրների փորձից սա էլ է հայտնի:

Իսկ Հայաստանում ի՞նչ է ստացվում: Բոլոր հնարավոր ու անհնար մեղքերում մեղադրվող (հիմա չենք քննում՝ իրավմա՞մբ, թե՞ հանիրավի) իշխանությունը նախաձեռնում ու պատասխանատվություն է վերցնում այս բարեփոխման համար, իսկ պրոգրեսի դրոշով ծածկված Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այս բարեփոխումն է համարում այն իրավիճակը, որ լավագույնս է սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար՝ իշխանության տապալում, երևի սեփական իշխանության հաստատման հույս և այլն:
Մեկնաբանությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ

Ես հիմա անդրադառնալու եմ այս ամենի սիմվոլիկային: