Ռոնալդուն կմասնակցի «Էսպանյոլ»-ի դեմ խաղին. Անչելոտի


21:15 , 16 մայիս, 2014

AncelottiCRLlegadaDentro_861in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մասնակցելու է Իսպանիայի Լա Լիգայի 38-րդ տուրում կայանալիք «Էսպանյոլ»-ի դեմ խաղին:

«Ռոնալդուն կմասնակցի «Էսպանյոլ»-ի դեմ խաղին: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Կազմի հարցում վերջնականապես կկողմնորոշվեմ վաղը: Խաղին չեն կարող մասնակցել միայն Պեպեն, Խեսեն ու Դիեգո Լոպեսը:

Որոշ խաղաժամանակ կհատկացնենք նաև Խեդիրային, քանի որ նա երկար ժամանակ շարքից դուրս էր մնացել վնասվածքի պատճառով: Բացի այդ, Սամին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալու թեկնածուների թվում է:

Իլյարամենդին հենակետայինի դիրքում խաղալու հիմնական թեկնածուն է: Նա սովոր է խաղալ այդ դիրքում, մենք նրա տրանսֆերը հենց այդ նպատակով ենք ձեռք բերել»,- հայտարարել է իտալացի մասնագետը: