20:25 , 16 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կրկին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Պայմանագիր եմ ստորագրել, քանի որ երջանիկ եմ «Լիվերպուլ»-ում: Եթե երջանիկ չես լինում ակումբում, նոր պայմանագիր չես ստորագրում: Կարծում եմ՝ մեր թիմն ուժեղագույններից է աշխարհում:
«Լիվերպուլ»-ում բոլորը հավասար են և աշխատում են ջանասիրաբար: Ինձ դուր է գալիս նման մթնոլորտը: Հնարավոր է՝ կան թիմեր, որտեղ ֆուտբոլիստներից մեկն իրեն բարձր է դասում թիմակիցներից:
Այդ պարագայում դժվար է միասին խաղալ խաղադաշտում»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Sportsmole-ը: