16:36 , 16 մայիս, 2014
Slaq.am-ը գրում է.
Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում, որի ժամանակ քննարկվում էր «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը, կԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից բուհերի ընդունելության քննություններ չեն անցկացվելու:
Նրա խոսքերով՝ ընդունելությունը կատարվելու են ավարտական ատեստատների գնահատականների հիման վրա:
Նա նշեց, որ դրանով կբարձրանա նաև դպրոցական կրթության դերը, քանի որ սովորողները ավելի շահագրգռված կլինեն լավ սովորել և բարձր գնահատականներ ստանալ ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում` գիտակցելով որ իրենց ստացած գնահատականներն են հիմք դառնալու բուհեր ընդունվելու համար: