Ապտակ Էրդողանից. «Իսրայելի վիժվածքը» պատմել է իրականությունը


15:15 , 16 մայիս, 2014

Ապտակ Էրդողանից. «Իսրայելի վիժվածքը» պատմել է իրականությունըArmnewstv.am-ը գրում է.

Թուրքական Սոմայի ածխահանքում տեղի ունեցած ողբերգությունը վերածվում է քաղաքական լուրջ սկանդալի: Սոմային մոտ ամենամեծ քաղաքում՝ Իզմիրում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել հակակառավարական ցույցի: Իշխանությունը խուսափում է հրապարակել ածխահանքում փլատակների տակ մնացած հանքափորների թիվը, ինչը ավելի է գրգռում մարդկանց զայրույթը: Ողբերգության վայր ժամանած վարչապետ Էրդողանին դիմավորել են սուլոցներով: 

Նրան մեղադրել են հանքափորների մահվան համար և անիծել: Տեսանյութում երևում է, որ Էրդողանը քայլելիս հազիվ է զսպում իրեն: Սակայն հետո թիկնապահների ուղեկցությամբ ցուցարարներին հրում է դեպի մոտակա խանութ: Այնտեղ Էրդողանը չի կարողացել զսպել իրեն, բղավել է. «Ինչու ես փախչում, այ Իսրայելի վիժվածք»: 

Էրդողանը հարվածել երիտասարդին, ծեծը շարունակել են նրա թիկնապահները: Տուժողը հարցազրույց է տվել թուրքական հեռուստաընկերություններին, որում ներկայացրել է բոլոր մանրամասները:

Չճշտված տվյալներով` փլուզված հանքավայրում դեռևս մնում է 18 հանքափոր, 292-ը զոհվել է: Հանքափորների մահվան համար Էրդողանին և նրա կառավարությանն ուղղված մեղադրանքները անհիմն չեն: Ապրիլի 29-ին Թուրքիայի խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն առաջադրել էր համապատասխան օրինագիծ, որով առաջարկվում էր Սոմայի հանքավայրում անվտանգության փորձաքննություն անցացնել և քննարկել դրա շահագործման նպատակահարմարությունը: Օրինագիծը տապալվել էր, քանի որ դրան դեմ էր քվեարկել Էրդողանի կուսակցությունը:

Թուրքիայում հասարակությունը չէր ընդվզի և այս ողբերգությունը կդիտվեր որպես դժբախտ պատահար, եթե չլիներ ընդդիմության առաջարկը և իշխանության անհետևողականությունը: Օգոստոսին Թուրքիայում առաջին անգամ նախագահի ընտրություն է անցկացվելու: Էրդողանը պատրաստվում է առաջադրել թեկնածությունը: Այս քաղաքական սկանդալը սպառնում է լրջորեն վնասել գործող վարչապետի վարկանիշին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ