12:35 , 16 մայիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Վարչապետ Էրդողանը հայհոյել է քաղաքացուն` նրան անվանելով «Իսրայելի վիժվածք»: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Սոմայում, որտեղ հակակառավարական բողոքի ցույց էր տեղի ունենում ածխահանքում աննախադեպ վթարի պատճառով: Էրդողանը այցելել է դեպքի վայր, հայտարարել, որ բոլոր երկրներում էլ վթարներ են լինում, ինչը զայրացրել է բնակիչներին, քանի որ զոհվել է մոտ 300 հանքափոր: Բողոքող քաղաքացիներից մեկին հայհոյելուց հետո` Էրդողանի թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ