Ինգա ու Անուշ Արշակյանները բացահայտ ստել են ուղիղ եթերում


12:33 , 16 մայիս, 2014

Երեկ Արշակյանները հյուրընկալվել էին Պետրոս Ղազարյանին և, անդրադառնալով իրենց կողմից արված սխալ հայտարարություններին, նշել էին, որ լրագրողը աղավաղել է իրենց խոսքը` հոգեկան հիվանդների հանդեպ հակակրանքի մասին: 
Այսօր այդ նույն լրագողը հրապարակել է ձայնագրությունը (շնորհակալ եմ այդ լրագորղի պրոֆեսիոնալ աշխատանքի համար), որտեղ պարզ հասկացվում է, որ լրագրողը իրականում բառացի ցիտել է Անուշի խոսքերը, որում ասված է. «Այնպես, ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այդպես էլ նման երևույթները»: 
Ես միշտ էլ գիտեի, որ «աստղերը» իրենց սխալ խոսքերի համար քավության նոխազ են ընտրում հիմնականում լրագրողներին` մոռանալով, որ պրոֆեսիոնալ լրագրողները միշտ ձայնագրում են իրենց հարցազրույցները: 
Այսքանով կարելի է փաստել, որ քույրերը նախևառաջ բացահայտ ստել են` խաղալով լրագրողի անվան հետ, ինչպես նաև կարելի է փաստել, որ նրանք բացահայտ վիրավորում են հասարակության այն խավին, որին վիրավորելու բարոյական իրավունք ոչ ոք չունի:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ: