«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը մտադիր է առաջիկայում լուրջ հակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ


08:50 , 16 մայիս, 2014

«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգստի ընթացքում լրջորեն ուսումնասիրում է ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցող գործողությունները և մտադիր է առաջիկայում լուրջ հակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ։ 
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով Սարգսյանի թիմակիցները սպասում են Աբրահամյանի վարչապետության գործնական քայլերի իրականացմամբ արձանագրված պաշտոնական առաջին ցուցանիշներին։ Դրանք, բնականաբար, չեն կարող զարգացման ֆանտաստիկ աճ ունենալ։ Եվ որքան էլ Հ. Աբրահամյանն արագ արձագանքման քայլեր է անում, դժվար թե առաջիկայում դրական ցուցանիշներ արձանագրի։ Հենց դրա համար էլ նախկին վարչապետը, շունչը պահած, սպասում է գործող վարչապետի առաջին տապալմանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։