«Ժողովուրդ». Հայաստան ծիրան ներմուծվում է ՀԱՀ–ից ու Նոր Զելանդիայից


08:26 , 16 մայիս, 2014

««Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը։

«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան։ ԱԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ։ Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»։

Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։