00:58 , 16 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Մայիսի 23-ին ավագ դպրոցը կավարտի շուրջ 25 հազար շրջանավարտ: Այս թիվը 5000-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Tert.am-ի հետ զրույցում կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը բացատրեց, որ աշակերտների թիվը պակասել է ո´չ թե արտագաղթի պատճառով, այլ՝ 9-րդ դասարանից հետո վարժարաններ, մասնագիտացված կրթական հաստատություններ տեղափոխումով:
Այսինքն՝ ավագ դպրոցների այս ծրագիրը կայուն տեղ է գտել. 9-րդ դասարանից հետո արդեն երեխան գտնում է իր համար ցանկալի կրթական հաստատությունը, և պարտադիր չէ, որ նա ավարտի հենց ավագ դպրոցը: Դրանով մենք ապացուցեցինք, որ նրանք տարբեր նախասիրություններ ունեն ու տարբեր տեղեր են ցանկանում սովորել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այս օրերին «Վերջին զանգի» միջոցառումների համար հավաքվող գումարներին, Նարինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դեռևս թեժ գծի միջոցով ոչ մի բողոք չեն ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ