Սիմա Բաղդասարյան. «Ինձ համարում եմ երջանիկ մարդ, որ կողքիս ունեմ այդպիսի տղամարդ»


22:32 , 15 մայիս, 2014

Հաղորդավարուհի, դերասանուհի, ատամնաբույժ Սիմա Բաղդասարյանին հեռուստադիտողը ճանաչում է «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագրից:

Հաղորդավարուհին ArmStar.am-ի հետ անկեղծանում է հեռուստատեսություն մուտք գործելու, եղած բամբասանքների, սիրած տղամարդու հետ միասին ապրելու, վերջին ճանապարհորդության և այլ չմեկնաբանված հարցերի շուրջ:

Ինչը՞ հեռուստատեսությունում  գրավեց ատամնաբույժ Սիմային, որ մուտք գործեց այդ  ոլորտ:

Անկեղծ ասած՝  դա պարզապես աշխատանք է և առանձնապես ոչ մի բան չի գրավել, այս աշխատանքը  փող վաստակելու միջոց է: Այսօր  արդեն այնպես է, որ այդ ամենին որպես աշխատանք նայելուց զատ, ինձ դուր է գալիս հեռուստատեսության ոլորտը, իմ աշխատանքը:  

Նշեցիք, որ այս աշխատանքը փող աշխատելու միջոց է,  բայց ատամանաբույժները ևս քիչ չեն վաստակում:

Բնականաբար, լավ գումար են վաստակում, բայց ես ոչ թե շեշտը դնում եմ  գումար վաստակելու, ճանաչում ձեռք բերելու վրա, այլ դրան վերաբերում եմ որպես աշխատանքի և հաճելի զբաղմունքի:

Լինելով բժիշկների ընտանիքից՝  նրանք ինչպե՞ս ընդունեցին Ձեր՝ էկրաններին հայտնվելու լուրը:

Ես արդեն 18 տարեկան չեմ, որ ինձ համար ինչ-որ մեկը որոշում կայացնի, բայց ամեն դեպքում, ինչ էլ որ արել եմ,  ինքնուրույն եմ արել և լավ գնահատականի արժանացել իմ կատարած աշխատանքի դիմաց:

Ատամնաբույժ, դերասանուհի, հաղորդավարուհի... ընտրե՞լ եք Ձեր վերջնական մասնագիտությունը:

Իմ մասնագիտությունը մեկն է, որով ավարտել եմ բժկական համալսարանը, իսկ մնացած մասնագիտություններով պարզապես հիմա սիրով զբաղվում եմ: Ինձ համար հաղորդավարությունը ևս  աշխատանք է, ես ինքս ինձ դերասան  չեմ համարում:

Խոսեցինք մասնագիտություններից, այժմ աշխատու՞մ եք որպես ատամբաբուժ:

Ո՛չ, այժմ չեմ աշխատում իմ մասնագիտությամբ:

Իսկ  ո՞րն է պատճառը:

Պարզապես ժամանակս չի ներում, որ լիարժեք տրամադրվեմ դրան:

Երկար ժամանակ է անցել այն լուրերի շրջանառումից, որ սիրելիիդ հետ միասին եք ապրում, վերջիվերջո, կհաստատե՞ք կամ կհերքե՞ք  այս լուրերը:

Այո՛,  այդպես է, մենք միասին ենք ապրում, բայց եթե նկատում եք,  անձնականից ընդհանրապես չեմ սիրում խոսել:

Իսկ  ե՞րբ կտեսնենք Սիմա Բաղդասարյանին հարսանյաց զգեստով:

Երբ կլինի, կտեսնենք, հնարավոր է՝ ոչ, քանի որ ես դրան լուրջ չեմ վերաբերում:

Շարունակությունն՝ այստեղ