Մարկ Սաղաթելյանի կինը ողջունում է Մարկին հիշելու՝ իր ընկերների քայլը, բայց գտնում է, որ բարեգործության կարիք չկա


22:14 , 15 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում շոումեն Արմեն Պետրոսյանն ասել էր, թե հունիսի 18-ին Գյումրիում բարեգործական համերգ է լինելու, որը նվիրվելու է Մարկ Սաղաթելյանի հիշատակին և համերգի ողջ հասույթը տրամադրվելու է նրա գերեզմանի կառուցմանը: 

Մարկ Սաղաթելյանի կինը՝ Նունե Սաղաթելյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ նոր է տեղեկացել կազմակերպվելիք համերգի մասին, ողջունում է Մարկին հիշելու՝ նրա ընկերների և կազմակերպիչների քայլը: Ինչ վերաբերում է նրան, որ համերգից ստացված հասույթը տրամադրվելու է գերեզմանի կառուցմանը, ապա Նունե Սաղաթելյանն ասաց, թե գերեզմանի կառուցման աշխատանքները կատարվում են, Մարկի մահվան տարելիցին այն պատրաստ է լինելու, հետևաբար՝ դրա անհրաժեշտությունը չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ