Մեկ տարեկան երեխան ընկել է 11-րդ հարկից և հրաշքով ողջ մնացել


21:39 , 15 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում մեկ տարեկան երեխան վայր է ընկել բարձրահարկ շենքի 11-րդ հարկից և ողջ մնացել: Երեխան տարբեր կոտրվածքներ է ստացել, վնասվել են թոքերը: Երեխայի համար հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքավորում են միացրել: Բժիշկների խոսքով` նա գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում:

Ենթադրվում է, որ 15 ամսական երեխան սայթաքել է և պատշգամբի ճաղերի միջով վայր ընկել: Բժիշկները կատարվածը հրաշք են համարում, քանի որ, սովորաբար, մեծահասակների 7 հարկից ավելի բարձրությունից ընկնելն ավարտվում է մահով: Բժիշկի խոսքով` նա ողջ է մնացել շնորհիվ իր ճկուն կմախքի և այն փաստի, որ նա ընկել է փափուկ մակերեսի վրա: