Կոտրված իրերը ոսկով վերանորոգելու արվեստը


18:24 , 15 մայիս, 2014

Քինթուգին ճապոնական արվեստ է: Դրա շնորհիվ՝ հավաքելով կոտրված իրերը, դրանից կարելի է ստանալ կերամիկական նոր ստեղծագործություններ՝ օգտագործելով սոսինձ, որի հետ խառնվում է ոսկի և արծաթ: Տոկայոբին Լոնդոնում վերջերս սեմինար անցկացրեց՝ նվիրված այս յուրահատուկ արվեստին, և աշխատանքի ընթացքում նկարահանեց երկու արվեստագետի: Այս արվեստը մոտ 500 տարվա պատմություն ունի: «Քին» նշանակում է ոսկի, «թուգի»՝ միացնել, միացնել աշխարհին, միացնել սերունդներին: Քինթուգին շատ խորը հոգևոր հիմք ունի: Ճապոնացիները հավատում են, որ եթե ինչ-որ մի բան կոտրվել է, ունի պատմություն, այն ավելի գեղեցիկ է դառնում, երբ վերանորոգում են ոսկով: