18:16 , 15 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր «Լոկոմոտիվ» մարզադաշտում ուժերն է չափելու «Դինամո»-ի հետ:
Թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Ամկար»-ի հետ հանդիպման մեկնարկային կազմը թողել է անփոփոխ: Այն հետևյալն է՝
Ռեբրով, Պարշիվլյուկ, Մակեև, Տասկի, Ժոաո Կարլոս, Դ. Կոմբարով, Կարիոկա, Գլուշակով, Կոստա, Խուրադո, Մովսիսյան
Ինչպես նախորդ խաղում, պահեստայինների նստարանին է մնացել Արազ Օզբիլիսը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին: