Կոչ եմ անում Ավանում առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի անունից առաջադրել Նիկոլ Մինետիին


01:38 , 27 հուլիս, 2012

Բաց նամակ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարությանը


Բարեկամներ,
Ես` ՀՀ քաղաքացի և ներքոստորագրյալ Ռուբեն Մուրադյանս, հարկ եմ համարում դիմել ձեզ` պետական կարևորության առաջարկով:
Հաշվի առնելով` 
Հայկական պառլամենտարիզմի եվրոպական վեկտորը,
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը,
ՀՀԿ-ին պատկանող մանդատի վրա աչք տնկած ընդդիմադիր տարրերին չեզոքացնելու կարևորությունը,
գործող խորհրդարանի բացարձակ ապասեքսուալությունը առաջարկում եմ ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը`մեծարգո Նիկոլ Մինետիի թեկնածությունը ՀՀԿ անունից Ավան համայնքում առաջիկա ընտրությանն առաջադրելու համար: (Նիկոլը, արտասովոր հանգամանքների բերումով, պատգամավոր է աշխատում Իտալիայի խորհրդարանում:) Ես համոզված եմ, որ Մինետիի` ՀՀ քաղաքացիություն չունենալը, հայերեն վատ խոսելը և այս կարգի մյուս մանրուքները չեն խոչընդոտի այս ծրագրի իրագործմանը: Նրա էլեկտորալ առավելություններն անհամար են:
1. Արտաքին տեսքը (տես`Հավելված 1)
2. Տիկին Մինետտին կհաղթի ցանկացած բանավեճում. նրա` արական սեռի ընդդիմախոսները կկորցնեն խոսելու ունակությունը, իսկ իգական սեռի չկամները պարզապես կչորանան նախանձից:
3. Տիկին Մինետտին հեշտորեն կհավաքի Հայաստանի պատմության մեջ ամենաբազմամարդ հանրահավաքը. բավական է, որ նա Սևանում հանգստանալուց հետո պարզապես չփոխի զգեստը:
4. Ամեն մի պատգամավոր կկարողանա կանգնել Նիկոլ Մինետտիի և Նիկոլ Փաշինյանի արանքում` ՀՀ Նախագահ դառնալու ցանկություն պահելով: 
5. Տիկին Մինետտին կատարելապես տիրապետում է իտալերեն լեզվին և նույնիսկ ավելիին, ինչպես հուշում է ազգանունը:
6. Տիկին Մինետիի օրենսդրական նախաձեռնույթուններն ու առաջարկները միշտ էլ քվորում կապահովեն:
7. Տիկին Մինետտին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը` օգտագործելով իր անառարկելի առավելությունները (տես`Հավելված 1):
8. Պատգամավորի մանդատի ժամկետի ավարտից հետո կարելի է նրան նշանակել Սփյուռքի նախարար` <Արի տուն> ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար:
9. Խորհրդարանի այն նստաշրջանները, որոնցում գլխավոր դերում կլինի Նիկոլ Մինետտին, կհեռարձակվեն ուղիղ` այն սերիալների փոխարեն, որոնք այլասերում են հայ երիտասարդությանը: (Ընդ որում` և՛ այլասերումը կբարելավվի, և՛ հեռուստառեյտինգը:)
10. Այն տղամարդը, որը դեմ կքվեարկի տիկին Մինետտիին, բացահայտ բազմազան կհռչակվի:

Հասկանալով, որ այս օրիգինալ գաղափարը դատապարտված է հաջողության, հարկադրված եմ ավարտել իմ վարձատրության մասին առաջարկով: Ինձ շատ բան պետք չէ. ինձ կբավարարի տիկին Մինետիի հետ ամիսը 3 անգամ տետատետ շփվելը:
Համագործակցելու հույսով և անկեղծորեն ձեր`
Ռուբեն Մուրադյան 
Հավելված 1