Համանախագահները կայցելեն Քարվաճառ և Քաշաթաղ


16:37 , 15 մայիս, 2014

Lragir.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հարավային Կովկաս առաջիկա այցի ժամանակ նախատեսում են նաև այցելել Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս կապակցությամբ Թվիթերի իր էջում գրել է. «Համանախագահները ծրագրում են այցելել Քելբաջար և Լաչին տարածաշրջան կատարելիք հաջորդ այցի ժամանակ»: