Մանուշյանի պուրակում ոստիկանները ապացուցեին իրենց հանցագործ ու քրեածին լինելը


15:18 , 15 մայիս, 2014

Միսակ Մանուշյանի անվան պուրակի բացումը Երեւանում ինձ շատ ուրախացրեց, որովհետեւ Մանուշյանը իր գործունեությամբ արժանի է իր հայրենիքում հիշվելու ու հարգանքի արժանանալու:
Իսկապես չեմ կարողանում հասկանալ ու տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչ նկատառումներից ելնելով էին մարդիկ գնացել պուրակ ու ինչ էին ուզում:
Հայաստանում ու Երեւանում հազարավոր փողոցներ ու պուրակներ անվանումներ են ստանում ու ստացել են, այդ բոլոր անվանումները տալուց առաջ պետք ա հանրաքվե անե՞ն, մի՞թե կարելի է այդքան պարզ մտածել ու սեփական ամբիցիանները հրամցնել բոլորին ու դրանով շղարշ գցել Մանուշյանի վրա:
Հ.Գ. Սակայն այս ամենը չի արդարացնում ոստիկանության գործունեությունը՝ այդ օրը պուրակում: Նորից ու նորից նրանք ապացուցեին իրենց հանցագործ ու քրեածին լինելը, եւ հասարակությունը, անկախ որոշ տարաձայնություններից, պետք է արձագանքի ու միավորման քայլեր մշակի: