Մեր լրատվական դաշտը փող վաստակելու համար ինչ անհեթեթություն ասես չի հրապարակում


15:11 , 15 մայիս, 2014

Ցավալի է, բայց փաստ. մեր լրատվական դաշտը հասել է այն մակարդակի, որ պատվեր կատարելու, փող վաստակելու ու վարկանիշ ապահովելու համար ինչ անհեթեթություն ասես՝ չի հրապարակում: Այսօր Նիկոլ Փաշինյանի եկամուտներն ապահովող «Հայկական ժամանակ» թերթը, սեփական աղբյուրներին հղում անելով, գրել է, թե իբր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին կոշիկ է ընկել: Նույն հաջողությամբ մենք էլ մեր աղբյուրներին հղում տալով կարող ենք գրել, որ Նիկոլ Փաշինյանի գլխին զուգարանի թուղթ, իսկ նրա պատվիրատուների գլխին էլ պահպանակ են նետել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը կարող է ընտրել՝ նշածս տարբերակներից որն է նախընտրում և որ փողոցում՝ ասենք՝ Աբովյա՞ն, թե Թումանյան: Լրատվամիջոցի գործառույթը մարդկանց ինֆորմացիայով ապահովելն ու տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելն է, սակայն երբ որոշ լրատվամիջոցներ իջնում են այս մակարդակի՝ դա արդեն անհեթեթ է և վտանգավոր:

Հ.Գ. Վլադիմիր Գասպարյանի բարձր հեղինակությունն ու ժողովրդի կողմից հարգված լինելը մտահոգում է շատ քաղաքական ուժերի ու պաշտոնյաների: Հենց դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ նման անհեթեթություններ են տպագրում, ինչը ապացուցում է, որ իրականում Վլադիմիր Գասպարյանի դեմ գրելու որևէ լուրջ փաստարկ չկա: