Բուդկու խնդիրը


21:37 , 16 փետրվար, 2012
pat

Էսօր իրիգուն գնացի, էրեխեքին տեսա այգում, շատ լավն էին, ուրախ, նորմալ, հավես մարդիք:

Մի բան եմ անընդհատ մտածում, ու չեմ հասկանում. ընդունենք, քաղաքաշինությունը կարող է ցավոտ լինել, պարզ , քաղաքները զարգանում են, ճանապարհներ են առաջանում, շենքերը հնանում են՝ ֆիզիկապես ու բարոյապես, մարդիկ չեն տեղավորվում եւ այլն, եւ այլն: Մի կողմ դնենք հին-նոր իսկապես բարդ խնդիրը: 
Ես կհասկանայի, եթե, ասենք, մեծ թաղամաս կամ ստադիոն կամ հանրապետական նշանակության ճանապարհ սարքելու համար շահերի բախում լիներ, հասարակությունը թեկուզ եւ ճիշտ որոշումները լավ չընկալեր, կռիվ լիներ, կառավարությունն էլ՝ աչքերը փակելով էսօրվա հեղինակության վրա, դներ ու առաջ տաներ կարեւոր նախագծերը: Կարա լինի, միշտ էղել ա պատմության մեջ:

Բայց էս այգու պատմությունը քաղաքաշինության հետ բացարձակ ոչ մի կապ չունի: Այսինքն, ունի էնքանով, ինչքանով քաղաքի իշխանությունները ատամները սեղմած վատացնում են քաղաքի առանց այն էլ անմխիթար քաղաքաշինական վիճակը: 

Էդ ախմախ կրպակները ոչ գլխավոր հատակագծով են նախատեսնված, ոչ բյուջե փող են բերելու, ոչ աշխատանքի հարց են լուծելու, ոչ մի բան, ուղղակի ինչ-որ մեկի կամ երկուսի անձնական շահին են ծառայելու: Ու զարմանում ես, ինչ համառությամբ, ինչ կոտոշությամբ ա իշխանությունը դրանք առաջ տանում: Պետական հարցերում սրա կեսի չափ հետեւողական լինեիք, հիմա մենք էինք Ամերիկային փող ղրգելու:
Լավ, ասենք չենք հասկանում, հոյակապ միտք ա էս այգին վարի տալը, բայց էսքան մարդ որ դեմ ա, մի՞թե էդ 20 քառակուսի մետր խանութը էդքան կարեւոր ա, որ նույնիսկ էս նախընտրական թեժ պահին դրա խադր պատրաստ են հեղինակությունը զոհաբերել: Լավ, էդ ի՞նչ փող պըտի աշխատեք էդ բուդկաներով:


Լավ, ասենք բուդկա
Էդ ի՞նչ եք սարքում քաղաքի, չէ, ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ամենասրտում…
Չորս հատ կվադրատ տրուբա բետոնե հիմքի վրա, պատերը աշխարհահրչակ թուրքական SARAY պրոֆիլ /«եվրո» մակնիշի/, վրից էլ էլի թուրքական պրոֆնաստիլ: XXI դար, Հայաստանի երրորդ Հանրապետություն, մայրաքաղաք Երեւան: Ապակեպատ գոմ: Հիմա օրինակներ չբերեմ, սաղ աշխարհն էլ բուդկա դնում ա, բայց գոնե էդ աշխատած փողերից մի քիչ ծախսեք գնացեք դրսերում նայեք, թե մարդիկ իրանց քաղաքները ոնց են սիրում ու թեկուզ տաղավար սարքելուց ինչքան միտք ու ջանք են թափում:

Ամոթ