Սենսացիոն գաղտնալսումներ. Օդեսայի սպանդի հետևում կանգնած է օլիգարխ Կոլոմոյսկին


14:36 , 15 մայիս, 2014

Քանի դեռ լրիվ չենք տարվել «կոնչիտիզմի» նոր զարգացումներով՝ Ստյոպա Սաֆարյանի ու Արաշակյան քույրերի վերկտորով, իրոք կարևոր լուրեր եմ ուզում հայտնել Ուկրաինայի մասին:
Համացանցում լայնորեն տարածվում են գաղտնալսված  երկու հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ դնեպրոպետրովսկյան օլիգարխ Կոլոմոյսկին, ով ուկրաինական հրեական օլիգարխիկ կլանի պարագլուխն է, շատ անմիջական կապ ունի Օդեսայի սպանդի հետ, ինչպես նաև անցել է բացահայտ տեռորի՝ Խունտայի տիրույթից դուրս գտնվող գործիչների հանդեպ:
Առաջին ձայնագրությունում Կոլոմոյսկին սպառնում է Օլեգ Ցարյովին, որ Ցարյովին ու հարազատներին կկախեն հրապարակներում, և դա անում է հրեական համայնքի անունից:
Սակայն ամենահետաքրքիրը երկրորդ հեռախոսազրույցն է, որտեղ «Մաքսային միության մատակարարների» կազմակերպության նախագահ Օլեգ Նոգինսկին խոսում է Իսրայելի պատվո հյուպատոս Էպշտեյնի հետ ու գանգատվում ոչ միայն նրանից, որ Կոլոմոյսկին հրեաների անունից սպառնացել է Ցարյովին ու գլխագին նշանակել, այլև շատ ավելի լուրջ թեմաներով:

Նոգինսկին մասնավորապես ասում է բաց տեքստով, որ հենց Կոլոմոյսկին է կազմակերպել ու ֆինանսավորել Օդեսայում հակամայդանի ներկայացուցիչների ֆաշիստական սպանդը ու հիմա էլ շարունակում է սպանությունները՝ ողջ մնացած անտիմայդանիստների շրջանում (ըստ Նոգինսկու՝ հրդեհից հետո ևս 16 հոգու են վերացրել): Հարցի գինը եղել է Օդեսայի շրջանի վերահսկողությունը, սակայն Կոլոմոյսկին լրիվ դուրս է եկել վերահսկողության տակից ու Ավակովի թիմի հետ պայմանավորված ծեծելու ու ջարդելու սցենարի փոխարեն, դիմել է ֆիզիկական լիկվիդացիայի տարբերակին:

Ավելին, Նոգինսկին առաջարկում է Էպշտեյնին, որ հրեական համայնքը հանդես գա հայտարարությամբ, որում մասնավորապես կշեշտվի, որ իրենք ձեռք են քաշում Կոլոմոյսկուց ու ոչ մի ընդհանուր բան չեն ուզում ունենալ նրա հետ, որովհետև Կոլոմոյսկին ուզում է նոր Հիտլեր դառնալ՝ իր փոքրիկ ֆաշիստական օլիգարխիկ պետությունով:

1. Կոլոմոյսկիյ-Ցարյեվ հեռախոսազրույցը

2. Նոգինսկիյ-Էպշտեյն հեռախոսազրույցը

Հ.Գ. Հասկանում եմ, որ մեր արևմտամետները հեսա կսկսեն կենաց-մահու պայքար այս լուրի դեմ, բայց դե մարդ պետք ա առնվազն տկարամիտ լինի, որ չտեսնի, թե իրականում ինչ կեղտ էր Մայդանը, ու ինչքանով բազմապատկվեց էդ կեղտը՝ Մայդանի հաղթանակի արդյունքում: