13:50 , 15 մայիս, 20141in.am-ը գրում է.
Կաննի 67-րդ կինոփառատոնում ներկայացված է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Պատանդը» (The Captive) ֆիլմը:
Ֆիլմը պատմում է հոր մասին, որը դստեր անհետացումից 8 տարի անց նշաններ է հայտնաբերում աղջկա ողջ լինելու մասին, գրում է korrespondent.net-ը:
Ոստիկանությունը, ծնողները փորձում են հասկանալ աղջկա առեղծվածը:
Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Քևին Դյուրանը, Սքոթ Սպիդմանը, Ռոզարիո Դոուսոնը, Ռայան Ռեյնոլդսը, Ալեքսիա Ֆասթը, Միրեյ Ինոսը, Փեյթոն Քենեդին, Բրյուս Գրինվուդը, Բրենդան Գալն ու Աարոն Փուլը: