11:48 , 15 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկյան The New York Times թերթի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը լքում է պաշտոնը, որը զբաղեցնում էր 2011 թվականից: Այս մասին հայտնում է պարբերականի կայքը:
Նրա տեղը զբաղեցրել է տեղակալը՝ Դին Բակետը, ով եղել է Պուլիտցերյան մրցանակակիր: Նա դարձել է այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկացին:
«Ո՛չ մեր խմբագրությունում, ո՛չ էլ որևէ այլ տեղ չկա այնպիսի լրագրող, որն առավել կհամապատասխաներ գլխավոր խմբագրի պաշտոնի աշխատանքին, քան Դին Բակետն է»,- աշխատակիցներին հայտարարել է թերթի սեփականատեր Արթուր Օքս Սուլցբերգեր-կրտսերը:
The New York Times-ի 160-ամյա պատմության մեջ Աբրամսոնը եղել է գլխավոր խմբագրի պաշտոնում միակ կինը: Հեռացման պատճառների մասին չի հաղորդվում: