12:12 , 15 մայիս, 2014
Մարդկային գեղեցկության մասին մտածելիս մեզնից շատերը միանգամից երիտասարդ, գայթակղիչ ու ուժեղ մարմին են պատկերացնում: Լուսանկարչուհի Անաստասիա Փոթինջերը իր լուսանկարների շարքում ցույց է տալիս, որ 100-ն անց մարդիկ նույնպես կարող են գեղեցիկ լինել:
Ֆոտոնախագծի գաղափարը շատ պատահականորեն ծնվեց, երբ 101-ամյա մի կին մոտեցել էր ու խնդրել Փոթինջերին, որ իրեն մերկ լուսանկարի, այն պայմանով, որ չերևա, թե ով է լուսանկարում:
Սև ու սպիտակ այս լուսանկարները անառարկելի գեղեցիկ են, դրանք արտացոլում են մեծ տարիքի իմաստությունը, համբերատարությունը, փորձառությունը, ժամանակի ընթացքն ու, այո, նրանց մահկանացու լինելը:










