10:44 , 15 մայիս, 2014Lragir.am-ը գրում է.
Իսպանացի հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասը կարող է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերը խաղալ վերջինիս մասին ֆիլմում, տեղեկացնում է The Huffington Post-ը:
Իտալացի ռեժիսոր Դանիելե Լուչետին «Ինձ Ֆրանցիսկոս կոչեք» վերնագրով իսպաներեն ֆիլմ է նկարահանելու: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու մի շարք երկրներում, այդ թվում, Իտալիայիում և Արգենտինայում: Նկարահանումները պետք է սկսեն 2014 թվականի ամռանը: