«Սպարտակ»-ն այլևս չի հավատում, որ կարող է հաղթել. Մովսիսյան


09:46 , 15 մայիս, 2014

yura_movsisyan1in.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր կարծիքն է հայտնել մրցաշրջանի գարնանային փուլում թիմի անկման վերաբերյալ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ ֆուտբոլիստների խնդիրները կապված չեն ֆիզիկական վիճակի հետ:

«Հավատը. ահա և պատասխանը: Մենք, պարզապես, այլևս չենք հավատում, որ կարող ենք հաղթել: Չենք հավատում մեր ուժերին, չենք հավատում, որ նախկինի պես մեծագույն ակումբ ենք: Թիմի հետ բազմաթիվ տհաճ իրադարձությունններ կատարվեցին: Բայց ես հավատում եմ, որ «Սպարտակ»-ը փայլուն ապագա ունի:

Ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրներ չկան: Ընդհանրապես համաձայն չեմ նրանց հետ, ով քննադատում է մեզ: Հավատացեք, ֆիզիկական առումով թիմը գերազանց վիճակում է»,- «Спорт-экспресс»-ը մեջբերում է Մովսիսյանի խոսքերը: