«Հայկական ժամանակ».Ինչո՞ւ քառյակի ներկայացուցիչները հանդիպումներ չեն անցկացնում


09:38 , 15 մայիս, 2014

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ինչու քառյակի ներկայացուցիչները հանդիպումներ չեն անցկացնում: Հիշեցնենք, որ ոչ իշխանականների վերջին հանդիպումը կայացել է մոտ 2 շաբաթ առաջ: 

Ի պատասխան Մարգարյանը նկատել է, որ դրանց պաշտոնական նիստի բնույթ չեն տալիս, բայց երկկողմ, եռակողմ հանդիպումներ լինում են: Թերթի հարցին՝ երբ է վերջին անգամ քառյակը հանդիպել, Մարգարյանը պատասխանել է. «Մի քիչ շուտ էր… բայց տեղի ունեցան լուրջ գործընթացներ: Առաջիկայում կառավարության ծրագիր է ներկայացվելու, չի բացառվում, որ նորից հանդիպենք»: