Հայաստանցին Ստամբուլում սպանել է իր հայ ընկերուհու հանդեպ ոտնձգություն կատարած թուրքին


21:03 , 26 հուլիս, 2012

գրիգորՍտամբուլ քաղաքի Ֆաթիհ թաղամասում ՀՀ քաղաքացի Գրիգոր Իշխանյանը վիճաբանության ժամանակ դանակի հարվածներով սպանել է իր կողմից վարձակալվող տան տիրոջը` Ջեմալ Թ.-ին:
Վիճաբանության պատճառ է դարձել թուրք տանտիրոջ կողմից Գրիգորի ընկերուհու` հայաստանցի Սեդայի դեմ սեռական ոտնձգություն կատարելու փորձը:

37-ամյա Գրիգորը բացատրություն է պահանջել թուրք տանտիրոջ վարքի համար` կանչելով իրենց տուն: Նրանց միջև վիճաբանություն է սկսվել, և Գրիգորը դանակի մահացու հարվածներ է հասցրել Ջեմալին:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի 01:00-ի սահմաններում: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հայաստանցի տղամարդուն: