23:02 , 14 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն Իսպանիայի իր ռազմաբազայից ծովային հետևակի շուրջ 200 զինծառայող է տեղակայել Սիցիլիա կղզում՝ կապված Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի սրման հետ։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը։
«Մենք սույն որոշումը կայացրել ենք ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով։ Մենք գտնում ենք, որ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակն այնքան է սրվել, որ այնտեղից կարելի է լուրջ սպառնալիքներ սպասել», – նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ