Շշմեցնող տեսարանի ականատես եմ դարձել Երեւանի Աբովյան փողոցում


22:48 , 14 մայիս, 2014

Այսօր ցերեկը շշմեցնող տեսարանի ականատես եմ դարձել Երեւանի Աբովյան փողոցում:

Կոկիկ հագնված, պատկառելի տարիքի երկու տղամարդիկ փողոցի վրայով խոսում էին իրար հետ՝ երկու հակառակ մայթերին կանգնած: Իրար տեսել էին պատահաբար: Նախատեսված մի հանդիպման նրբություն էին ճշտում՝ մայթից մայթ գոչելով: Խոսքից, կեցվածքից հասկացվեց՝ Երեւանի բնակիչներ են:

Եւ խոսում էին մաքուր Արեւմտահայերեն:

Դա տեւեց 20-30 վայրկյան, բայց այդ վայրկյանները Երեւանը, Հայաստանը նորովի զգալու, նորովի սիրելու մեծ ազդակ տվեցին ինձ: Ես ինձ զգացի Նոր Հայաստանի քաղաքացի, ես հավատացի Նոր Հայաստանին: