Յուրան «Սպարտակ»-ի լավագույն ֆուտբոլիստն է. Օզբիլիս


22:12 , 14 մայիս, 2014

Yura-Movsisyan-111in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport-Express-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ակումբը չեմպիոն դառնա: Բացի այդ, Օզբիլիսը բարձր է գնահատել իր թիմակից և հայրենակից Յուրա Մովսիսյանին:

-«Լավագույնը հայերից Յուրա Մովսիսյանն է». չե՞ք նեղանում, որ «Սպարտակ»-ի երկրպագուները ձեզ համար չեն երգում:

-Նեղանամ այն բանի՞ համար, որ նա է թիմի լավագույն ֆուտբոլիստը, ով պարբերաբար գոլեր է խփում: Ինձ համար այնքան էլ կարևոր չէ լինել ամենասիրվածը: Թող ես միշտ վատագույնը լինեմ խաղադաշտում, բայց «Սպարտակ»-ը չեմպիոն դառնա: Ես միայն կողմ եմ դրան,- նշել է Օզբիլիսը:

Նշենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: