21:39 , 14 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին երկուշաբթի օրը կայացած Բրեդ Փիթի «Նորմալ սիրտ» ֆիլմի պրեմիերային և անցած շաբաթ Լոնդոնում «»Մալեֆիսենտա» ֆիլմի ներկայացմանը հանդես է եկել դեմքին և ոտքերին սպիտակ հետքերով, հաղորդում է The Telegraph-ը:
Որպեսզի տեսախցիկների առջև Ջոլիի դեմքն ու ոտքերը չփայլեն, նրա դիմահարդարը հանքային դիմափոշի է օգտագործել, որը մաշկի վրա աննկատ է, սակայն լուսանկարներում սպիտակ հետքեր է թողնում: Այս մասին շատ աստղեր գիտեն, որոնց սպիտակ հետքերով դեմքերն արդեն զարդարել են տաբլոիդների շապիկները: Ինչպես նշում է հրատարակչությունը՝ հոլիվուդյան դիմահարդարի համար դա epic fail է: