19:52 , 14 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Մի խումբ մարդիկ հարձակվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոմեքենայի վրա։ Տեղեկացնում է Agence France-Presse-ը։
Ցուցարարները պահանջում են Էրդողանի կառավարության հրաժարականը՝ կապված երեկ Մանիսայի նահանգում տեղի ունեցած ողբերգության հետ, երբ հանքահորի փլուզման հետևանքով 238 մարդ էր զոհվել, ևս 80-ը՝ տուժել։ Ներկայում փլատակների տակ շարունակում է մնալ շուրջ 120 մարդ։ Վթարի պահին 2 հազար մետր խորությամբ հանքահորում 787 հանքափոր է եղել։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ