Եվրոպացի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին` հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման սկզբունքին


19:30 , 14 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի անդամներ Էլենի Թեոքարիոսը, Ֆրանկ Էնջելը, Տատյանա Զդանոկան, Էվալդ Ստադլերը, Ինակի Իրազաբալբեթիան, Միշել Ռիվասին, ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինառռիտուն հանդես են եկել միասնական հայտարարությամբ` Արցախյան զինադադարի 20–ամյակի կապակցությամբ։

Խորհրդարանի անդամները մասնավորապես նշել են, որ փխրուն խաղաղությունը, որը հաստատվեց համաձայնագրի արդյունքում, ոչ միայն օգնեց խուսափել հակամարտության ծավալումից ու հետագա կյանքի կորուստներից, այլ նաև ստեղծեց հնարավորություն հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու։

«Ցավոք, զինադադարի անցած 20 տարիները չստեղծեցին հարատև ու կայուն խաղաղություն։ Սակայն ժամանակ առ ժամանակ մենք ստանում ենք լուրեր շփման գծում տեղի ունեցող դեպքերի մասին, որոնք երկու կողմից էլ հանգեցնում են երիտասարդ զինվորների կյանքի կորուստների ու կարող են հանգեցնել նոր թշնամանքի»,- ասված է հայտարարությունում։

Օրենսդիրները վերահաստատել են Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Եվրամիության համար ու տարածաշրջանի վերաձևավորման խաղաղության, կայունության ու բարգավաճման շրջանի՝ հիշեցնելով, որ ԵՄ–ն իր բանաձևերում համապատասխան պաշտոնյաներին կոչ է արել խուսափելու ուժի կիրառումից, ինչպես նաև խուսափել սադրիչ քաղաքականությունից, հռետորաբանությունից ու պատմության խեղաթյուրումից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ