Ղազախստանի գավաթ. Եդիգարյանի թնդանոթային հարվածով գոլը օգնեց Կայրաթին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


18:59 , 14 մայիս, 2014

Ղազախստանի Գավաթ. Եդիգարյանի թնդանոթային հարվածով գոլն օգնեց Կայրաթին (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Ղազախստանի Գավաթի 1/8-րդ եզրափակիչում «Կայրաթը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է «Գեֆեստին»:

Տանտերերի կազմում երկրորդ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

Ֆուտբոլիստը դարպասը գրավել է հեռու տարածությունից թնդանոթային հարվածով:

«Կայրաթը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: