«Մունդիալ-2014»-ն անունը պատմության մեջ գրելու հիանալի հնարավորություն է. Ռունի


20:37 , 14 մայիս, 2014

Wayne+Rooney+England+v+Mont1in.am-ը գրում է.

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է առաջիկա աշխարհի առաջնության մասին:

«Աշխարհի առաջնությունը խոշոր մրցաշար է, որտեղ յուրաքանչյուրը կարող է հերոսանալ: Սա անունը պատմության մեջ գրելու հիանալի հնարավորություն է: Նման հնարավորություններ հաճախ չեն տրվում:

Բոլորս դիտում ենք աշխարհի առաջնության խաղերն ու մեզ պատկերացնում մրցաշարի հերոսների փոխարեն: Դա մեզ ոգեշնչում է, ցանկանում ենք գրել սեփական պատմությունը»,- հայտարարել է Ռունին: