Արցախը կդիտարկվի՞ ՄՄ տարածք, թե` ոչ


17:20 , 14 մայիս, 2014

Արցախը կդիտարկվի՞ ՄՄ տարածք, թե` ոչArmnewsTV.am-ը գրում է.

Մայիսի 29-ին Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը: 3 օր անց Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը կհաստատեն Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Ընդ որում, Հայաստանը ինտեգրվում է ոչ թե Մաքսային, այլ անմիջապես Եվրասիական տնտեսական միությանը:

Հայաստանը վերահաստատում է ցանկությունը մասնակցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին և իր որոշումը պայմանավորում է տնտեսական և անվտանգության գերակա շահերով: Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի շրջափակումը ստիպում է լուծումներ գտնել արտաքին շուկաներ դուրս գալու համար:

Հայակական բիզնես շրջանակները մանրամասն ուսումնասիրել են Եվրասիական միությանն անդամակցելու տնտեսական օգուտներն ու վնասները: Տիրապետող է կարծիքը, որ տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ ինտեգրացիան փաստացի կայացել է ավելի վաղ:

Եվրասիական ինտեգրման վերաբերյալ հայաստանյան հասարակությանը հուզող ամենակարևոր թեման մնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավվածության հարցը: Արցախի տարածքը դիտարկվելո՞ւ է միության տարածք, թե` ոչ:

Երևանում, Մոսկվայում, Մինսկում և Աստանայում համակարծիք են, որ Եվրասիական միության վերաբերյալ հասարակական քննարկումները, բնակչությանն իրազեկելու միջոցառումները բավարար չեն: Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե միությունն իրականում իրենից ինչ է ներկայացնում: Քարոզչության առումով մեծ աշխատանք ունի անելու Ռուսաստանը, որը պետք է հստակ քայլերով ցույց տա, որ միության բոլոր անդամները համագործակցում են իրավահավասարության սկզբունքի հիման վրա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ