22:05 , 14 մայիս, 2014Ամուսնությունը և ամուսնալուծությունը շատ կարևոր և պատասխանատու քայլեր են: Սակայն, ինչպես երևում է, ոչ բոլորն են այդպես կարծում: Շատ հետաքրքրաշարժ կարող են լինել ամուսնալուծությունների պատճառները: Բոլոր այդ պատմությունների հիման վրա կարելի է գիրք գրել, որը, անխոս, համաշխարհային հռչակ ձեռք կբերի:
Տղամարդը քաղցրավենիքի պատճառով սպառնացել է ամուսնալուծվել

Չենգ Յուն կնոջը սպառնացել է ամուսնալուծվել, եթե վերջինս չդադարի նրա համար քաղցրավենիք պատրաստել: Խնդիրն այն էր, որ յուրաքանչյուր անգամ սեղան նստելիս կինն ամուսնուն ստիպում էր քաղցրավենիք ուտել: Սկզբում Յուն իրեն շատ երջանիկ էր զգում, սակայն աստիճանաբար այդ երևույթը սկսեց նրան նյարդայնացնել և ձանձրացնել: Մի խոսքով, իրավիճակը հարթվեց միայն ամուսնալուծության սպառնալիքներից հետո:
Կինն ամուսնալուծվել է ամուսնու հետ մեղարամսից հետո

Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե որն էր պատճառը: Ամուսինը մեղրամսին վերցրել էր ոչ միայն կնոջը, այլև իր մայրիկին: Այդ փաստը կնոջն անասելի զայրացրել էր: Բացի այդ, ամուսինը նույնիսկ հարկ չէր համարել նախազգուշացնելու կնոջը, որ մայրիկը նույնպես իրենց հետ ճանապարհորդության է մեկնելու: Դժբախտ կնոջ խոսքերով, ամուսինն ավելի մեծ ուշադրություն էր հատկացնում մորը, քան իրեն: Մեղրամսից անմիջապես հետո զույգն ամուսնալուծվեց:
Կինն ամուսնալուծվել է ամուսնուց՝ իրեն խաղաքարտերով պարտվելուց հետո
Դեպքը պատահել է Ռուսաստանում: Ամուսինը խաղաքարտ էր խաղում իր ընկերների հետ և վերջին եղած գումարը տանուլ տալուց հետո, իր կնոջն առաջարկեց որպես խաղադրույք: Իհարկե, կնոջը ոչ ոք չհարցրեք, թե արդյոք նա համաձայն է, թե՝ ոչ: Արդյունքում տղամարդը նույնիսկ սեփական կնոջը խաղում տանուլ տվեց:
Հետաքրքրաշարժ է, որ կինն որոշ ժամանակ անց ամուսնացավ ամուսնու ընկերոջ հետ, ում վերջինս տանուլ էր տվել: Կնոջ խոսքերով նորահայտ ամուսինն այնքան նրբանկատ և քնքուշ էր իր հանդեպ, որ նա մի քանի ամից անց համաձայնեց ամուսնանալ:
Երիտասարդ կինը ամուսնալուծվել է 62-ամյա ամուսնուց

22-ամյա երիտասարդ աղջիկն ամուսնացել էր 62-ամյա գործարարի հետ, սակայն մի քանի ամիս անց ամուսնալուծվել էր՝ ամուսնու խելահեղ կենսակերպը չհանդուրժելու պատճառով: Գործարարը կարող էր մի քանի օրվա ընթացքում սեփական ինքնաթիռով բազմաթիվ երկրներ թռչել, մասնակցել անթիվ գործնական հանդիպումների և այնուհետև գնալ գիշերային ակումբ զվարճանալու: Մի խոսքով, աղջիկն ուղղակի չդիմացավ:
57 տարվա ամուսնալուծությունից հետո զույգն ամուսնացել է երկրորդ անգամ 
Պատահում է այնպես, որ երկար ժամանակ անց նախկին ամուսինները որոշում են վերամիավորվել: 93-ամյա Լեսլի Հարփերը և 90-ամյա Էլսին կրկին ամուսնացել են 57 տարվա ամուսնալուծությունից հետո: Նրանց երեխաների, թոռների և ընկերների խոսքերով, զույգը շատ երջանիկ է երկար բաժանումից հետո միավորվելու համար: