16:34 , 14 մայիս, 2014
Հայաստանում այսօր իշխող վարչակազմի բոլոր խոշոր անդամներն իրար բարեկամ են՝ կապված խնամիական և կամ քավոր-սանիկական կապերով: Երբեք չեմ հետաքրքրվել, թե ով ում է աղջիկ տալիս, բայց վերջին 15 տարում, նայես թե չնայես, նշված միտումն ուղղակի աչք է ծակում: Խնամիական և քավոր-սանիկական կապերն այնպիսի մի ցանց են, որ սարդոստայնի նման պատել է ողջ համակարգը: Այդ ցանցի ներսում գտնվող ոչ մի անհատ՝ որքան էլ հզոր նա լինի, երբեք չի կարողանալու պայքարել դրա դեմ: Դրա դեմ առնելու մի տարբերակ կա միայն. նա, ով փորձելու է բարձրացնել պայքարի դրոշը, պետք է դուրս լինի դրանից: Եթե այս պարզ ճշմարտությունը չի հասկանում վարչակազմը, ուրեմն տեղ չպիտի ունենա մեր կյանքում, եթե հասկանում, բայց իրեն ռեզինե խողովակի տեղ է դնում, տեղ չպիտի ունենա կրկնակի (ստացվեց ՉԻ-աբար):