Գեղարվեստական 10 անիծյալ կինոնկար, որոնց նկարահանման ժամանակ դժբախտություններ են եղել (մաս 2)


16:04 , 14 մայիս, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5  Գուդնայթ Լեյնի ուրվականը

5- goodnight lane

Կինոնկարի ռեժիսոր Ալի Բիջանը գիտեր, որ կինոնկարի անձնակազմը նկարահանման ընթացքում ինչ-որ անծանոթ տղամարդու տեսիլք էր տեսնում: Նկարահանման ընթացքում օգտագործվող սարքավորումները անհասկանալի կերպով տեղափոխվում էին ինչ-որ խորհրդավոր արարածի կողմից: Ինչ-որ մեկը նույնիսկ ապտակ ստացավ այտին, սակայն ապտակողն անտեսանելի էր: Նմանատիպ տարօրինակ դեպքերը երկար ժամանակ էին շարունակվում: Բիջանը հաստատեց, որ ինքն ու ստեղծագործական թիմի մյուս անդամները արձանագրում էին այս բոլոր անբացատրելի իրադարձությունները: 2010 թ.-ին գերբնական երևույթների ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները հետաքննություն իրականացրին ու մի քանի հետազոտությունների արդյունքների հիման վրա հաստատեցին, որ կինոնկարահանման հրապարակում ուրվականներ կային: 

Լսելով այս եզրակացությունը՝ ռեժիսորը ոգևորվեց և սկսեց աշխատել «Գուդնայթ Լեյնի ուրվականը» կինոնկարի սցենարի վրա: Դերասաններն ու անձնակազմի մյուս անդամները հայտնում էին, որ նկարահանումների ընթացքում լույսերը թրթռում էին, իսկ դեկորներն անսպասելիորեն վերևից ընկնում էին: Ամենասարսափելին այն է, որ անձնակազմի անդամներից մի քանիսը լսում էին, թե ինչպես են ինչ-որ անտեսանելի արարածներ կանչում իրենց:  

 4  Բեթմեն

7- batman 2

Տարիների շարունակ մի շարք ողբերգություններ կապվել են «Բեթմեն» կինոնկարի հետ: Կոլորադոյի կինոթատրոնի հրաձգությունը, որի ընթացքում 12 մարդ մահացավ, այս կինոնկարի հետ կապված ամենաաղմկահարույց ողբերգությունն է: Կինոթատրոնում ցուցադրվում էր «Մթության ասպետը. Լեգենդի վերածնունդը», երբ անսպասելիորեն մի զինված մարդ վեր կացավ տեղից և սկսեց կրակել մարդկանց վրա:   

Դրանից 4 տարի առաջ Հիթ Լեջերի մահը ցնցեց Հոլիվուդին ու ողջ աշխարհին: «Մթության ասպետը» կինոնկարում Լեջերը մարմնավորում էր Ջոկերի կերպարը: Ջեք Նիկոլսոնը խորհուրդ տվեց չստանձնել այդ դերը, սակայն Լեջերը սեփական փորձով համոզվեց, որ դա հեշտ դեր չէր: Նա գիշերները ընդամենը երկու ժամ էր քնում և պայքարում էր դեպրեսիայի դեմ: Լեջերը նաև օրագիր էր պահում: Նա կարծում էր, որ դա իրեն կօգնի նախապատրաստվել Ջոկերի դերին: Օրագրի վերջին էջում՝ իր լուսանկարի կողքին, Լեջերը գրել էր «Հաջողություն»: Գուցե նա կանխազգում էր սեփական մահը:

Նկարահանումներից մեկի ժամանակ դերասանուհիներից մեկի կրկնօրինակին հազիվ հաջողվեց խուսափել կոտրվածքներից: Նա մի բարդ հնարք պետք է  իրականացներ կինոնկարի համար, սակայն նա կորցրեց հավասարակշռությունը և ընկավ: Բարեբախտաբար, կրկնօրինակը լուրջ վնասվածքներ չստացավ:

 3  Ուրվականների հետ խոսողը

8- ghost whisperer

«Ուրվականների հետ խոսողը» ամերիկյան հեռուստասերիալ է: Ասում են, որ ուրվականները հալածում էին այս հեռուստասերիալի անձնակազմին: Ջենիֆեր Լավ Հյուիթն այս մասին հայտնել է Էլեն Դիջեներեսին: Նա անգամ տեսանյութ ուներ, որով ցանկանում էր ապացուցել իր պնդումները:

Ջենիֆերը զբաղված էր այս հայտնի հեռուստասերիալի տեսարաններից մեկի նկարահանմամբ, երբ կինոնկարի անձնակազմը նկատեց, որ նրա հետևում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Թվում էր, թե ինչ-որ բան էր պտտվում նրա հետևում: Ցանկանալով պարզել, թե դա ինչ էր, կինոնկրաի անձնակազմի անդամները մի քանի անգամ դիտեցին տեսանյութը: Տեսանյութը դիտելով՝ նրանք Ջենիֆերի հետևում ինչ-որ տարօրինակ բան տեսան: Դա ասես ուրվական լիներ:

Հեռուստասերիալի նկարահանման ընթացքում այլ գերբնական երևույթներ էլ են նկատվել: Դերասանները հաճախ ասում էին, որ իրենց մոտ այնպիսի զգացողություն է՝ ասես ինչ-որ բան քաշքշի իրենց հագուստը: Լամպերը հանկարծակի պայթում էին: Մի անգամ դրանցից մեկը պայթեց ու ընկավ դերասաններից մեկի գլխին: Տարբեր առարկաներն անհետանում էին դրված տեղից ու հայտնվում այլ տեղերում: Ջենիֆերն ասել է, որ այս ամենի հետևանքով բազմաթիվ դերասաններ, ում դեր էր առաջարկվում հեռուստասերիալում, հրաժարվում էին առաջարկված դերերից:

 2  Նզովք

9- conjuring
Այս սարսափ ֆիլմի հիմքում իրական պատմության է ընկած: Ֆիլմը հիմնված է Պերոնների ընտանիքի հետ 70-ականներին տեղի ունեցած իրադարձությունների վրա: Այս ընտանիքի անդամները զգում էին, որ Ռոդ Այլենդի իրենց տանը ուրվականներ կան: Ընտանիքի անդամները մի քանի անգամ այցելեցին կիինոնկարահանման հրապարակ, սակայն չկարողացան համոզել Կարոլին Պերոնին ոտք դնել նկարահանման հրապարակ: Կարոլինը ընտանիքի մայրն է:

Կինոնկարի նկարահանումներն ուղեկցվում էին տարօրինակ իրադարձություններով: Մի անգամ, երբ Պերոնների ընտանիքի անդամները նկարահանման հրապարակում էին, ուժեղ քամի բարձրացավ: Քամին սուրաց հենց նրանց շուրջ:  Նրանց մոտ կանգնած դերասանները նկատեցին, որ նրանց դիմացի ծառերը չէին շարժվում: Այդ նույն ժամանակ Կարոլինը, ով մնացել էր տանը, տան մեջ ինչ-որ տարօրինակ ու չար արարածի ներկայություն զգաց: Մի րոպե անց նա ուշաթափվեց, և նրան հիվանդանոց տեղափոխեցին:

Տարօրինակ իրադարձությունների շարանը դեռ երկար ձգվեց: Մի քանի օր անց հրդեհ բռնկվեց այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էին դերասանները և անձնակազմի այլ անդամները: Բոլորը հյուրանոցից տարհանվեցին: Կինոնկարի ռեժիսոր Ջեյմս Վանը հարցազրույցներից մեկի ժամանակ վերհիշել է հետևյալ միջադեպը: Ուշ երեկոյան նա աշխատում էր իր գրասենյակում: Հանկարծ նրա շունը սկսեց գռմռալ ինչ-որ բանի վրա: Վանը վեր կացավ տեղից՝ տեսնելու համար, թե ինչն էր անհանգստացնում իր շանը, սակայն չնկատեց ոչ մի այնպիսի բան, որը կարող էր հարուցել շան կատաղությունը: Այնուամենայնիվ, շունը շարունակում էր գռմռալ ու հայացքը կենտրոնացրել էր ինչ-որ անտեսանելի բանի վրա:

Կինոնկարի դերասանուհի Վերա Ֆարմինգան հրաժարվում էր կինոնկարի սցենարն իր հետ տուն տանել: Նա ասում էր, որ նա իրեն անհանգիստ է զգում, երբ այդ սցենարն իր տանն է գտնվում: Նա չէր կարողանում սցենարն ընթերցել գիշերային ժամերին, քանի որ ամեն անգամ, երբ ցանկանում էր գիշերն ընթերցել այն, նրան անբացատրելի վախ էր պատում: Մի անգամ, երբ նա իր համակարգչի էկրանին վերքի տեղեր տեսավ, ասես ինչ-որ արարած իր թաթը դրած լիներ այդ էկրանի վրա:

 1  Ամիթիվիլի սարսափը

10- amityville

«Ամիթիվիլի սարսափը» կինոնկարն առաջին անգամ թողարկվել է 1979 թ.-ին: Դրա գլխավոր դերակատարը Ջեյմս Բրոլինն էր: Այս կինոնկարը ևս հիմնված է իրական պատմության վրա: Բրոլինն այնքան էլ չէր տենչում դեր ստանձնել այդ կինոնկարում: Նա միայն մի տարօրինակ պատահարից հետո ընդունեց իրեն առաջարկված դերը: Մի անգամ նա վաղ առավոտյան ընթերցում էր ֆիլմի սցենարը: Երբ նա հասավ ամենասարսափելի մասին, նրա անդրավարտիքը հանկարծ ընկավ կախիչից: Բրոլինը սարսափահար տեղից վեր ցատկեց: Կինոնկարը վերստին նկարահանվեց 2005 թ.-ին: Նախքան նկարահանումների սկսվելը՝ կինոնկարի անձնակազմը ծովափին մի մարդու դիակ հայտնաբերեց: