Մեր «թթու» սերը ..


15:32 , 14 մայիս, 2014

Ես լիմոնով թեյ շատ էի սիրումիսկ դու սիրում էիր ուտել իմ թեյի միջի լիմոնները .. ես բարկանում էի վրադիսկ դու վերցնում էիր իմ ամենասիրած վերնաշապիկդ ու սպառնումոր կկտրատեսես քեզնից գողանում էի մկրատը ու լեզու հանումդու ծիծաղում էիր ինչքան ուժ ունեիր.. 
Երեկոները մենք երկուսից երեք ժամ վիճում էինքթե որ ֆիլմն ենք դիտելուհետո ես ուժասպառ պարկում էի հատակինիսկ դու ինձ համար լիմոնով թեյ էիր պատրաստում .. ես խմում էի թեյըիսկ դու` ուտում լիմոնները .. 
Շատ հաճախ մենք վիճում էինքթե որ երգը դնենք որպես զարթուցիչու շատ հաճախ դու դիտավորյալ թույլ էիր տալիսոր ես հաղթեմ ...
Առավոտյան դու միշտ առաջինն էիր արթնանումու սուրճ պատրաստում մեզ համար .. ես շատ հաճախ զայրանում էիթե ինչո՞ւ է սուրճս թթուդու ուժասպառ լինելու աստիճան ծիծաղում էիր ու սուրճս փորձելու պատրվաքովթե արդյո՞ք թթու է,խմում էիր ամբողջը ...
Ես նախաճաշ էի պատրաստումիսկ դու կողքիս կանգնած նայում էիր իմ դողացող մատներին ու քմծիծաղ տալիս ..
Դու երջանկանում էիրերբ տեսնում էիրթե ինչպես եմ ջանումոր նախաճաշդ համեղ ստացվի: Ես երբեք չէի մտածումոր իմ պատրաստած հում ձվածեղները ամենահամեղը կարող էին լինել քեզ համար ..
Ես լվանում էի ամաններըիսկ դու շտապում էիր աշխատանքի.. 

Դու հաճախ ինձ վարդեր էիր նվիրումիսկ ես երբեք չէի ասումոր երիցուկներ եմ սիրում .. 
Դու համբուրում էիր ճակատսիսկ ես փակում էի աչքերս ու երջանկություն ապրում.. 

Ես սիրում էիերբ բարկանում էիր ինձ վրասիրում էիերբ աչքերդ փոքրանում էին բարկությունից ու սկսում էիր դեմքդ խոժոռել . ես սիրում էի քեզ այդպես ջղային ու այդքան գեղեցիկ .. 
Դու բարկանում էիր, իսկ ես ծիծաղում էի ու թավալ գալիս հատակինդու սպառնում էիր դուրս շպրտել իմ ամենասիրած զգեստներըես շրթունքներս կախում էիաչքերս լցնումդու գրկում էիր գլուխս ու ես թաքուն ժպտում էի ... Հետո մենք ժամեր շարունակ նստում էինք իրար կողքի ու ծպտուն չէինք հանում .. Դու փակում էիր աչքերդես գրկում էի գլուխդ ու դնում ծնկներիսդու երջանկություն էիր ապրում, իսկ ես սիրում էի քեզ այդքան երջանկացած ..
Շատ հաճախ դու քնում էիր հենց հատակինգլուխդ ծնկներիսիսկ ես ամբողջ գիշեր երջանկությունից չէի քնում .. 
Ես սիրում էիերբ քո կոշտացած ձեռքերը շոյում էին իմ բարակ մատները .. հետո ես դրանք խրում էի մազերիդ մեջիսկ դու խուտուտ էիր տալիսոր դադարեմ ու սանրվածքդ չփչացնեմ .. ես ժպտում էիքաշում այտերիցդ ու համբուրում ճակատդ .. Դու մի ձեռքով գրկում էիր փոքրիկ մարմինսու ես ինձ պաշտպանված էի զգում.. 
Դու ասում էիրոր ես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն եմչնայած երկուսս էլ գիտեինքոր դա այդպես չէր .. ես ժպտում էիու շնորհակալության փոխարեն համբուրում այտերդու ես քեզ համար իրոք դառնում էի աշխարհի ամենագեղեցիկը ..
Դու շատ հաճախ ինձ համար լիմոնով թեյ էիր պատրաստումմինչ ես արդուկում էի վերնաշապիկդ ..
Ես չափից դուրս շատ էի սիրում քո պատրաստած սառը ու անհամ թեյերըինչպես դու իմ ՝անհամ ձվածեղները..

Ես սիրում էի մեզ..
Իսկ դու շատ հաճախ կրկնում էիրոր մենք անբաժան ենք լինելու ..

Երբ ամառ եկավու ես այլևս թեյ չէի խմումիսկ դու չէիր ուտում իմ թեյի միջի լիմոնները .. մենք բաժանվեցինք.