Հայաստանում շատ վտանգավոր երևույթ է հասունանում


15:32 , 14 մայիս, 2014

Հայաստանում շատ վտանգավոր երևույթ է հասունանում` դա հասարակական-քաղաքական կյանքի երևանիզացումն է, ամենքը և ամեն ինչ պտտվում է Երևանի շուրջ: Վտանգավոր է այնքանով, որ «երևանցին» դառնում է եսասեր` այգին կոչի այնպես, ինչպես ինքն է ուզում, պուրակում տեսնի այն մարդու արձանը, որին ինքն է արժանի համարում, հասարակական տրանսպորտից օգտվելիս «մունաթ» գա դեպի մարզ շտապող պանիր վաճառող կնոջ վրա, թե ինչու նա, ասենք, չի նստում իրենց մարզ տանող տրանսպորտ և այս շոգին իրենց ստիպում է շնչել պանրի «զզվելի հոտը»: Ամեն դեպքում Երևանը բոլորինս է, գյուղում ապրող գյուղացին բոլորիս հիմնաքարն է, իսկ պանրի «հոտը» միշտ էլ պանրի հետ է, նույնիսկ, եթե այն գնում ենք սուպերմարկետից` կտրատված ու փաթեթավորված:

Հայաստանում շատ վտանգավոր երևույթ է հասունանում` դա հասարակական-քաղաքական կյանքի երևանիզացումն է, ամենքը և ամեն ինչ պտտվում է Երևանի շուրջ: