15:08 , 14 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Տասնյոթ տարի աշխատելով առողջապահության բնագավառում փորձում ենք անել այնպես, որ հայ կանանց գիտակցության մեջ հիմնավորվի այն հանգամանքը, որ իրենք պարտավոր են առողջ ապրել, գոնե իրենց ընտանիքի ու երեխաների համար: Սյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ընտանիքի միջազգային օրվան իր խոսքն այսպես սկսեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Պետք է մեր ժողովրդի մեջ ձևավորել մշակույթ` տարեկան գոնե մեկ անգամ այցելել բժշկի: Եթե համեմատենք տվյալները 17 տարի առաջ և հիմա մեծ ուրախությամբ պետք է փաստենք, որ ինչպես կանայք այնպես էլ տղամարդիկ սկսել են զբաղվել իրենց առողջությամբ և ավելի ուշադիր լինել: Այսօր երիտասարդներն շատ ավելի ուշադիր են իրենց առողջության հանդեպ, ավելի հաճախ են գալիս բժշկի, քան միջին տարիքի և ավելի մեծ կանայք»,-նշեց կենտրոնի տնօրենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ