Կուսակցության ղեկավարի խոսքը դոմինանտ է, բայց դա թիմային որոշում է. Վահե Էնֆիաջյան


13:52 , 14 մայիս, 2014

EnfiajyanAraratnews.am-ը գրում է.

ԱԺ-ի ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն լուրերին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրական ցուցակի անդամներին ստիպել է հրաժարականի դիմում ներկայացնելˋ ցուցակի 88-րդ համարը զբաղեցնող Տիգրան Ներսիսյանին պատգամավոր դնելու համար, ասաց, որ իրենց կուսակցությունում ոչինչ ստիպողաբար չի լինում:

«ԲՀԿ-ն քաղաքական միավոր է և, բնականաբար, կուսակցության ղեկավարի խոսքը դոմինանտ է այդ հարցում լինում, բայց միևնույն ժամանակ դա թիմային որոշում է: Ընդհանրապես մեզ մոտ նման որոշումները թիմային է լինում, ոչ մի բան ստիպողաբար չի լինում: Բնականաբար, բոլորն էլ իրենց  կամքով իրենց քայլը անում են: Թիմային մոտեցումը միշտ եղել է այս հարցերում»,-պարզաբանեց Էնֆիաջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ