Հոլիվուդյան աստղերի երեխաների ամենաթանկարժեք լուսանկարները (Photo)


15:30 , 14 մայիս, 2014

Դեռևս չհասցնելով լույս աշխարհ գալ՝ հայտնի աստղերի երեխաները հայտնվում են լրագրողների ֆոտոխցիկների ուշադրության տակ: Իսկ ծնվելուց հետո իրարանցումն ավելի է մեծանում: Հեղինակավոր ամսագրերը պայքարում են երեխայի առաջին էքսկլյուզիվ լուսանկարը հրապարակելու համար և պատրաստ են միլիոնավոր դոլարներ առաջարկել: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ աստղերի երեխաների ամենաթանկարժեք առաջին լուսանկարներին: 

Նոկս Լեոն և Վիվյեն Մարչելին 

13 մլն դոլար

Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջոլի-Փիթ ընտանիքի լուսանկարը: Հայտնի է, որ լուսանկարների վաճառքից ստացված գումարը ընտանիքը ծախսել է բարեգործական նպատակներով:

Մաքս և Էմմա Էնթոնի 

6 մլն դոլար


Ջենիֆերի համար երկվորյակներն առաջնեկներ էին, նա ծննդաբերել էր 38 տարեկանում և անչափ երջանիկ էր:

Շայլո Նուվել Ջոլի-Փիթ

4 մլն դոլար
 


Շայլոն ծնվել է 2006թ.-ի մայիսի 26-ին՝ Նամիբիայում: Նախքան երեխայի ծնվելը՝ զույգն արդեն մեծացնում էր երկու որդեգիր երեխաների՝ Մեդդոքսին և Զահարային:

 Լևի Ալվես Մակքոնահի

3 մլն դոլար


Մաթյու Մակքոնահիի որդին ծնվել է 2008թ.-ի հուլիսի 7-ին: Դերասանը ներկա է եղել ծննդաբերությանը, և նրա խոսքերով երեխայի ծնունդն իր կյանքի ամենաերջանիկ պահն էր:  

Պակս Տիեն Ջոլի-Փիթ

2 մլն դոլար

Երեխան որդեգրվել է Անջելինայի և Բրեդի կողմից՝ 2007թ.-ին՝ Վիետնամում: 

Մաքս Լիրոն Բրետման

1.5 մլն դոլար
Макс Лирон Брэтман   1,5 миллиона долларов Популярна певица Кристина Агилера и ее новорожденный сын Макс появились на обложке «People» в феврале 2008 года.


Քրիստինա Ագիլերան և նրա նորածին որդին ամսագրի շապիկին հայտնվել են 2008թ.-ին: 

Օնոր Մարի Ուորրեն

1.5 մլն դոլար
Онор Мари Уоррен   1,5 миллиона долларов 7 июня 2007 года  Джессика Альба, родила дочку. Для 26-летней Альбы и 28-летнего Уоррена этот ребенок стал первым. Джессика стала женой Кэша всего за несколько недель до рождения дочки.  Альба и ее муж Кэш Уоррен долго не соглашались продавать фотографии ребенка. Однако молодые родители все-таки продали эксклюзивное право журналу «OK!».


Օնորը ծնվել է 2007թ.-ի հունիսի 7-ին: Ջեսիկան և նրա ամուսինը՝ Քեշը, երկար ժամանակ չէին ցանկանում վաճառել երեխայի լուսանկարները, սակայն ի վերջո համաձայնության երկան «OK!» ամսագրի հետ: 

Հարլոու Ունթեր Քեյթ Մեդդեն 

1 մլն դոլար


Նիքոլ Ռիչիի և Ջոել Մեդդենի դուստրը ծնվել է 2008թ.-ի հունվարի 12-ին: Լուսանկարները հրապարակելու էքսկլյուզիվ իրավունքը ձեռք էր բերել «People» ամսագիրը: